Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում խոսեց դպրոցի վերաբերյալ սխալ ընկալումների մասին, ընդգծելով, որ այն առաջնահերթ աշխատատեղ չէ:
«Քաղաքացիներից ստացած նամակագրություններն ամփոփելիս երբեմն տպավորություն եմ ստանում, որ դպրոցը հաշվապահների, տնտեսվարների, մաքրուհիների, ուսուցիչների համար աշխատատեղ է, դպրոցը գյուղի համար ենթակառուցվածք է։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք այս բոլոր հարցերին պետք է պատասխանենք՝ ո՛չ, որովհետև դպրոցը երեխայի համար է։ Ինչի՞ համար ենք դպրոց ստեղծել։ Այն ընկալումը, որ դպրոց ենք ստեղծել, որ աշխատատեղ լինի՝ սխալ է։ Իսկ ինչի՞ ենք դպրոց ստեղծել, որ աշխատատեղ լինի, աշխատատեղ լինելու համար գուցե պետք է շինվերանորոգման արտադրամա՞ս ստեղծենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Փաշինյանը։