Հետևեք մեզ։

Նախ փաստ չէ, որ ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, ես եմ պատրաստ, բայց առանց դրա ստորագրման էլ երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում․ Փաշինյան

13:01, 20 ապրիլ 2023
Նախ փաստ չէ, որ ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, ես եմ պատրաստ, բայց առանց դրա ստորագրման էլ երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում․ Փաշինյան

Հայաստանի համար կարևոր է որ երաշխիքների համակարգը խաղաղության պայմանագրում նախատեսված լինի։

 

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ստորագրում  խաղաղության պայմանագիր, եթե երաշխիք չկա, Փաշինյանն ասաց․ «Նախ փաստ չէ, որ ստորագրում ենք, ես հույս ունեմ, ես պատրաստ եմ ստորագրել իմ, իսկ եթե ոչ, ապա առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ին չ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում»։

 

Դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունը պետք է հայտարարի, թե «Արցախն Ադրբեջան է և վերջ» և հակառակ դեպքում սպառնալիքներ էր հնչեցնում, իսկ հայկական կողմը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որտեղ չկան երաշխիքներ, Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանն էյֆորիայի մեջ է, և Ադրբեջանը էյֆորիայի մեջ լինելով անում է սադրիչ հայտարարություններ, դրա նպատակն է, որ այդ սադրանքին ՀՀ-ն տրվի և տեղավորվի այն պլանի մեջ, որն  Ադրբեջանը իր մտքում ունի, իսկ այդ պլանը հայտնի է»։