Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի բերել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և ստորագրել այն, սակայն Բաքվից ակնկալում է դրական պատասխան։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և ստորագրել այն մեկ ամսվա ընթացքում, չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ ստորագրելու փաստաթուղթը մեկ ամսվա ընթացքում»,- նշել է նա իր էստոնացի գործընկերոջ հետ Տալլինում համատեղ ասուլիսում։