Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց կա։
Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Չմարված հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ սահմանադրության մեջ։ Սա կարծես մեր կողմից գործընթացի ավարտի ամենալուրջ խոչընդոտն է։ Ակնկալում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ»,- ասել է նախարարը։