Բաքուն Երևան է ուղարկել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկների փաթեթ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
Բայրամովը նշել է, որ շարունակվում են աշխատանքները նաև Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ։
«Առաջիկայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի»,-ասել է նա։