Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում է։
«Օրերս Ուկրաինան սկսեց փաստացի բանակցությունները ԵՄ անդամակցության շուրջ։ Այսօր ես Բրյուսելում եմ՝ մասնակցելու Եվրոպական խորհրդի նիստին և շնորհակալություն հայտնելու եվրոպացի բոլոր առաջնորդներին միասնության և մեր եվրոպական կուրսի անշրջելիությունը հաստատելու համար»,-նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ինքը կհանդիպի ԵՄ-ի ու անդամ երկրների ղեկավարների հետ, երկկողմ բանակցություններ կվարի։
«Մենք միանգամից երեք անվտանգության համաձայնագիր կստորագրենք, որոնցից մեկն ամբողջությամբ Եվրամիության հետ է։ Այն առաջին անգամ կապահովի բոլոր 27 անդամ երկրների պարտավորությունը՝ լայն աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային՝ չնայած ներսում ցանկացած ինստիտուցիոնալ փոփոխությանը»:
- ասել է Զելենսկին։