ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատասխանել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքերին, ով իր ելույթի ժամանակ օգտագործել է «Պետական հիմար» արտահայտությունը։
«Պատգամավորներին ընտրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, նա վիրավորել է ժողովրդին»,- ասել է Վոլոդինը։
Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Բաստրիկինը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի նիստում ասել էր. «Այստեղ պատգամավորներ չկա՞ն։ Դուք պատգամավոր եք, չէ՞։ Ասացեք, խնդրեմ, ինչ է կատարվում Պետդումայում, կա՞ արդյոք շահագրգռվածություն նոր օրենքներ ընդունելու, որոնք համապատասխանում են իրավիճակի լարվածությանը։ <...> Շատ կուզենայի իմանալ, թե երբ է մեր պետական հիմարը լավ օրենքներ ընդունելու»։ Դրանից հետո նա ներողություն է խնդրել։