Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս եւ Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով:
Այս մասին հաղորդում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ՀՀ ՔԿ–ն հաղորդում է, որ Գյուրջյանը խաբեությամբ ու փաստաթղթերի կեղծմամբ հափշտակել է 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան: