Ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 46 խցում պահվող դատապարտյալ 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմաններում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ին խնդրել է իրեն շտապ ընդունելություն։
Նրա խնդրանքը կատարվել է։ Եվ ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, ինչից հետո Խ․ Պետրոսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարացնով Ղ․-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ․-ի և Արտակ Մ․-ի վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։