Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

13:21, 20 ապրիլ 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

Նա Կիևի կենտրոնում հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին, հայտնում է The Kyiv Independent-ը։   Սթոլթենբերգն այս միջոցառմանը ներկա է եղել միայն անվտանգության աշխատակիցների և ուկրաինացի զինվորականների պատվո պահակախմբի հետ։ 

Այցի օրակարգը հայտնի չէ, բացառությամբ այն մասի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ։