«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին մեծագույն հաղթանակի կապակցությամբ,- ասված է «Վրացական երազանք»-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Միաժամանակ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությամբ Իսպանիայի հետ 1/8 եզրափակիչ հանդիպման հաղթանակի և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Վրաստանի ազգային հավաքականը որպես պարգև կստանա հավելյալ 30 մլն լարի (4 մլրդ 159 մլն դրամ)։ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր խաղացողի, մարզչական շտաբին և վրացի երկրպագուներին այս պատմական ու նվիրական հաղթանակի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պորտուգալիային հաղթելու և փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ ևս Վրաստանի հավաքականին Իվանիշվիլին խոստացել էր 30 մլն լարի։