Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում հրդեհված շենքի ավերակներում աշխատակիցները փնտրում են կատվին, որն անհետացել է։ Կենդանին ապրել է առաջին հարկում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է շենքի նախկին աշխատակիցը։
«Կատուն ապրում էր առաջին հարկում, կանոնավոր կերպով դիմավորում ու ճանապարհում էր աշխատողներին, հրդեհից հետո կենդանուն չեն տեսել»,-ասել է նախկին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ մարդիկ արդեն արձագանքել են ու հայտնել, որ տեսել են նմանատիպ կատու, բայց դա որոնվող կատուն չի եղել, որոնումները շարունակվում են։