Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունը՝ նշանակված Ռայիսիի մահվանից հետո։ Արդեն բացվել են ընտրական տեղամասերը:
Նախագահի պաշտոնի համար 6 թեկնածու է առաջադրվել․ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին: Նա Թեհրանի նախկին քաղաքապետ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է:
Ղալիբաֆին նախկինում երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին և ինքնահռչակ «Իսլամական հեղափոխության զինվոր» է:
Մյուս թեկնածուն բարեփոխական օրենսդիր Մասուդ Պեզեշքիանն է, առողջապահության նախկին նախարար: 2016-2020 թվականներին եղել է Թավրիզից խորհրդարանի պատգամավոր և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին: Ջալիլին հայտնի է որպես ուլտրապահպանողական և մասնակցել է 2013 թվականի նախագահական ընտրություններին։
Մյուս թեկնածուն Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքամին է, ուլտրապահպանողական, որը նախկինում երկու անգամ որպես թեկնածու մերժվել էր նախագահական ընտրություններում:
Թեկնածու են նաև պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադին։
Վերջինս միակ իսլամական հոգևորականն է, դատախազ ու հետախուզության փոխնախարար է եղել:
Երեկ լուրեր տարածվեց, որ Իրանի պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին, սակայն թեկնածուն հերքել է այդ լուրերը և դատական հայց է ներկայացնելու ընդդեմ այդ լուրերը տարածողների: