ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինն օգնել է ամուսնուն հեռանալ բեմից՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճից հետո։ CNN-ի փոխանցմամբ՝ բանավեճից հետո Թրամփը արագ լքել է բեմը, մինչդեռ նրա հակառակորդը մնացել է տեղում։ Բայդենին բեմից իջնել օգնել է կինը:
Բայդենի և նրա նախորդ Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Բայդենի ելույթից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը խուճապի մեջ է:
Տեսանյութը` Telegram-ում: