Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:
Հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:
Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ:
Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:
Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
![](https://hayastan.news/storage/posts/33008/448924530_797681562550778_7354516098200257606_n.thumb.jpg)
![](https://hayastan.news/storage/posts/33009/448958340_797681792550755_4661626179635074857_n.jpg)
![](https://hayastan.news/storage/posts/33010/449132347_797681595884108_3925195231918411527_n.jpg)
![](https://hayastan.news/storage/posts/33011/449181970_797681892550745_941215131166477402_n.jpg)
![](https://hayastan.news/storage/posts/33012/449195081_797681875884080_2234215671685319398_n.jpg)
![](https://hayastan.news/storage/posts/33013/445170015_797681409217460_7815516927463786328_n.jpg)