Իրանի գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին քվեարկել է նախագահական ընտրություններում։
«Թասնիմ»- գործակալությունը հայտնում է, որ Խամենեին մասնակցել է Իրանում այսօր կայացած քվեարկությանը։
Նշենք, որ խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ղալիբաֆը, երկրի Անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Մուստաֆա Փուրմոհամմադին, ով ներքին գործերի և արդարադատության նախարարն էր, և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքյանը պայքարում են նախագահի պաշտոնի համար։
Նշենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից հետո հունիսի 28-ին նշանակված էին արտահերթ նախագահական ընտրություններ։