Հետևեք մեզ։

Հայաստան-Իրան համագործակցության ձևը կախված է ՀՀ կառավարությունից և պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա․ դեսպան

11:40, 28 հունիս 2024
Հայաստան-Իրան համագործակցության ձևը կախված է ՀՀ կառավարությունից և պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա․ դեսպան

Մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական  ռեժիմը և ընդգծելով այդ սկբունք՝ ողջունել ենք Հայաստանի դիրքորոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

 

Դեսպանը խոսեց նաև հայ-իրանական հարաբերությունների և այդ շրջանակում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վերաբերյալ։ Հարցին՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը՝ ինչ գործողությունների կդիմի երկիրը Սյունիքում Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում, դեսպանը պատասխանեց․

 

«Ես կարծում եմ, եթե երկրները խաղաղության մասին ցանկություն են հայտնում, նրանք չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով, եթե խոսքը խաղաղությա երկխոսության  մասին է: Ինչ վերաբերվում է ՀՀ-ի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն  ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա համագործակցել բոլոր ոլորտներում, դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա»: