ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցն Էստոնիա։
Նշվել է, որ Միրզոյանը համապարփակ քննարկումներ է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցաքնայի հետ. «Անկախություն, ինքիշխանություն, վճռականություն ավելի խորացնելու ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, սրանք են այն արժեքները, որոնք միավորում են մեր համախոհ երկրներին և ժողովուրդներին, ավելի ու ավելի են մոտեցնում միմյանց»,- նշել է նախարարը։
Միրզոյանը հանդիպել է այդ երկրի ԱԺ նախագահի հետ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների ՀՀ ուղին։
Ակտիվ մտքերի փոխանակում է եղել նաև Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում՝ փորձագիտական ու դիվանագիտական շրջանակների ներկայացնելով առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերը:
Միրզոյանը ծաղիկներ է դրել Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ։
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել Էստոնիայի առաջատար լրատվամիջոցներից մեկին, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ: