Իսլամական Հանրապետությունն իր անվան մեջ կրում է «ջումհուր» (ժողովուրդ) բառը, այն իմաստը, որ ժողովրդի մասնակցությունը այս համակարգի էության մեջ է, աշխարհում Իսլամական Հանրապետության շարունակությունը, ուժը, մեծությունն ու պատիվը հիմնված են ժողովրդի մասնակցության վրա: Այս մասին այսօր Իրանում նախագահական ընտրությունների մեկնարկը տալուց հետո հայտարարել է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Մեզ՝ իրանցիներիս համար, ընտրությունների օրը ուրախության և լավ տրամադրության օր է, հատկապես, եթե դրանք նախագահական ընտրություններ են։ Մենք հուսով ենք, որ Ամենակարող Արարիչը կորոշի այս երկրի համար ամենալավ և շահավետ ընտրությունը, գալիք տարիները կլինեն լավ տարիներ, և ժողովուրդը գոհ կլինի իր ընտրությունից, Ալլահի կամքով», - ասել է Այաթոլլահ Խամենեին։
Իրանում 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 452 321 ընտրող։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Մասուդ Պեզեշյան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: