Հետևեք մեզ։

Լը Պենի կուսակցությունն ընտրություններից առաջ թարմացրել է ընտրողների աջակցության ռեկորդը

15:13, 28 հունիս 2024
Լը Պենի կուսակցությունն ընտրություններից առաջ թարմացրել է ընտրողների աջակցության ռեկորդը

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որը խորհրդարանում գլխավորում է Մարին Լը Պենը, կրկին թարմացրել է ընտրողների աջակցության իր ռեկորդը, ըստ «Echos»-ի և «Radio Classique»-ի OpinionWay-ի հարցումների։


«Ազգային միավորումը» քարոզարշավն ավարտում է իր եվրոպական վարկանիշից բարձր ցուցանիշներով և զգալիորեն ընդլայնել է իր աշխարհագրությունը։

 

Ֆրանսիացիները չեն փոխել իրենց կարծիքը և դեռ ցանկանում են «պատժել» Էմանուել Մակրոնին», - ասել է OpinionWay-ի փոխնախագահ Բրունո Ժանբարտը:

 

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում «Ազգային միավորումը» կուսակցությունը ստացած զանգվածային աջակցության հետևանքով շարունակեց ամրապնդել իր դիրքերը։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 37 տոկոսը։ Հանրապետական ​​կուսակցության հետ դաշինքի մասին հայտարարելուց հետո նրա աջակցությունն ավելացել է չորս տոկոսային կետով։