Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,- ֆերմայի տեղը բացատրել է գյուղացիներից մեկը։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։
Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։