Հետևեք մեզ։

Ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրվա առթիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում (լուսանկարներ)

14:44, 20 ապրիլ 2023
Ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրվա առթիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին՝ Հարկ վճարողի օրվա առթիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, հյուրեր։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ և շեշտել, որ այս կարևոր օրը համապետական մակարդակով նշելու նախաձեռնության նպատակն է՝ արմատավորելու հարկ վճարելու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ընդգծելու պետություն-մասնավոր, պետություն-քաղաքացի ամուր և գործընկերային կապը: ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարևորել է օրինապահ հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ կատարած աշխատանքի և վճարած հարկերի համար:

Այնուհետև տեղի է ունեցել հարկ վճարողների պարգևատրման արարողություն՝ նրանց գործունեության և հաջողությունների մասին պատմող տեսահոլովակների ցուցադրմամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ութ ընկերությունների մի շարք անվանակարգերում շնորհել է հուշանվերներ և շնորհակալագրեր։ 

Պարգևատրման արարողությանը հաջորդել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը՝ ջութակահարուհի Դիանա Ադամյանի նվագակցությամբ և Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։ 

Նշենք, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ-ում ձևավորվել են հարկային համակարգը, սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր։