Հետևեք մեզ։

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

18:04, 28 հունիս 2024
Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին է ներկայացրել անվանական ՀՆԱ վերանայումները, տնտեսական աճի ներուժը և հնարավոր ռիսկերը, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, ֆինանսավորման կարիքները և աղբյուրները, արտարժութային հոսքերն ու միջազգային պահուստները, ինչպես նաև 2025-2027 թվականների ծախսային շրջանակները:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված ծրագրի շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ: