Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու և ապագայում խաղաղ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոց է։ Այս մասին ասել է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։ Նա ասել է, որ այս գործընթացը օգուտ կբերի նաև ամբողջ տարածաշրջանին։
«Կարծում ենք, որ նրանց (Ադրբեջանի և Հայաստանի-խմբ.) համագործակցությունը կբարելավի համագործակցությունը հարևանների հետ և պայմաններ կստեղծի, որպեսզի ապրանքները գլոբալ շուկաներ փոխադրվեն Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։ Սա լավ կլինի յուրաքանչյուր երկրի համար և տնտեսական մեծ հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրներում՝ Ադրբեջանում և Հայաստանում։ Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ շահագրգռված են այն իրականացնելու համար»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ Բաքվում քննարկել է մարդու իրավունքների և ժողովրդավարության կարևորությունը։