Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2023-ին 28 մլն 459 հզր դրամ աշխատավարձ է ստացել։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Նշենք, որ Սասուն Խաչատրյանի աշխատավարձի գործակիցը 14,50 է, իսկ բազային աշխատավարձը 83 200 դրամ է, հետևաբար Սասուն Խաչատրյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 476 հզր դրամ, իսկ 13 մլն 982 հզր դրամը հավելավճարն է։
Սասուն Խաչատրյանը 2023-ին 8 մլն դրամ արժողությամբ 2012 թվականի արտադրության PORSCHE է գնել։ Տարեսկզբին ունեցել է 32 մլն դրամ կանխիկ գումար, տարվա ավարտին՝ 20 մլն դրամ, բանկային հաշիվներին ունի 176 եվրո և 2 մլն 152 հզր դրամ։
Հանգստի համար ծախսել է 4 մլն 600 հզր դրամ, վարկի մարմանն ուղղված վճարումը կազմում է 3 մլն 700 հզր դրամ։
2005-ին Սասուն Խաչատրյանը բնակարան է նվեր ստացել Երևանի Զեյթուն վարչական շրջանում, 2019-ին Զեյթունում համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, երկրորդ բնակարանը գնել է 2021-ին Զեյթունում՝ 1/2 բաժնային սեփականատերն է, 2013-ին Զեյթունում նաև հողամաս է գնել, միանձնյա սեփականատեր է։