Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Ակնաղբյուր գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների վրա

14:45, 20 ապրիլ 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Ակնաղբյուր գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների վրա
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։
 
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։