Հետևեք մեզ։

«Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից տղան ու աղջիկը վայր են ընկել․ Shamshyan.com

20:16, 28 հունիս 2024
«Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից տղան ու աղջիկը վայր են ընկել․ Shamshyan.com

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չի հրապարակվում:

 Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: