Հետևեք մեզ։

Մաստարայում հրդեհ է բռնկվել

21:01, 28 հունիս 2024
Մաստարայում հրդեհ է բռնկվել
Հունիսի 28-ին, ժամը 17։52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։20-ին, մարվել՝ 18։36-ին։ Մասամբ այրվել են տան (մոտ 77 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆերը։