«Մենք հրատապ որոշում ենք կայացրել սուբսիդավորել 1/8 եզրափակիչն ներկա գտնվելու համար թռիչքները, բոլոր տոմսերը վաճառվել են ակնթարթորեն»,- խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում լրացուցիչ չվերթների սուբսիդավորման ուղղությամբ։
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր խաղացողներին։ Այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Մենք հրատապ որոշում ենք կայացրել սուբսիդավորել 16-րդ փուլի չվերթները. տոմսերը հանվեցին վաճառքի և ակնթարթորեն վաճառվեցին։ Ուստի մենք շարունակելու ենք աշխատել լրացուցիչ չվերթների սուբսիդավորման ուղղությամբ, հետաքրքրությունն այնքան մեծ է, և բացի այդ, մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ վրացիներ ներկա գտնվեն խաղին։ Դա զգալի առավելություն է ստեղծում թիմի համար, երբ ակտիվ աջակցություն կա քո հայրենակիցների կողմից: Ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս շատ վրացիներ կարողանան մեկնել Գերմանիա՝ ներկա գտնվելու այս հանդիպմանը»,- ասել է վարչապետը։