Հետևեք մեզ։

Տավուշում ավտոմեքենան արագ վարելու համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ՊՆ 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

21:32, 28 հունիս 2024
Տավուշում ավտոմեքենան արագ վարելու համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ՊՆ 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Հունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, տեղում պարզվել է, որվիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, իսկ մեկն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին, ում ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։