Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա մինչև 2030 թվականը, քանի որ ավելի լավ պատրաստ կլինի անդամակցել այդ համայնքին, քան մյուս թեկնածու երկրները։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության տարվա աշխատանքի հաշվետվությունը։
«Իհարկե, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները կշարունակվեն պահպանվել։ Մինչև 2030 թվականը Վրաստանը կլինի ամենապատրաստը թեկնածու երկրներից Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև խոստացել է «շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»։ «Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում։ Այս համագործակցության խորացումը կմնա մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը»,- ասել է վարչապետը։