ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ի տարբերություն իր նախորդի և հիմնական քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփի, ինքը մտադիր է «առերեսվել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և կրկին հրապարակայնորեն նրան անվանել է «բռնապետ»։
«Ի տարբերություն այդ մյուս տղայի, մենք կկանգնենք Պուտինի նման բռնապետերի դեմ, որովհետև Ամերիկան ոչ ոքի առաջ չի խոնարհվի: Ոչ ոքի, երբևէ», - ասել է Բայդենը Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Պետության ղեկավարը նաև հասկացրել է, որ չնայած դեմոկրատ կողմնակիցների ոչ միանշանակ արձագանքին Թրամփի հետ նախօրեին կայացած բանավեճում իր ելույթին, նա մտադիր չէ հանել իր թեկնածությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից։