«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կկայանա ոչ թե «Ուրարտու» ստադիոնում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: