Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ Իսպանիայի հետ խաղից առաջ, որը կկայանա հունիսի 30-ին, խոսել է Վրաստանի հավաքականի ուժի մասին, գրում է Armsport.am-ը։
«Կվարացխելիան ավելի ուժեղ է, քան ամբողջ Իսպանիայի հավաքականը: Այն օրը, երբ պարտվեցինք 1:7 հաշվով, մեր բախտը չբերեց (Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպում՝ ArmSport)»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիա-Վրաստան հանդիպումը կանցկացվի Քյոլնի «Ռայն-Էներգի» մարզադաշտում։