Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է ևս երկու ժամով։
Այս մասին ասել է երկրի Ընտրական շտաբի խոսնակ Մոհսուն Էսլամին։
Քվեարկությունը երկարացվել է ևս երկու ժամով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն, որպեսզի ուշացած մարդիկ քվեարկեն:
Նշենք, որ արդեն երրորդ անգամ է քվեարկության ժամկետը երկարացվել երկու ժամով։
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն շաբաթ օրը, իսկ պաշտոնական հաշվարկը՝ հաջորդ օրը։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հավաքել ձայների 50 տոկոսը, ապա քվեարկության երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։