Հետևեք մեզ։

Քաղաքացին միզել է գլխավոր դատախազության շենքի դռան վրա. aravot.am

00:50, 29 հունիս 2024
Քաղաքացին միզել է գլխավոր դատախազության շենքի դռան վրա. aravot.am

Հունիսի 19-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, քաղաքացիների և դատախազության աշխատակիցների ներկայությամբ միզել է դատախազության շենքի դռան վրա և հեռացել:

Aravot.am-ի տեղեկություններով` խուլիգանության կասկածանքով հայտնաբերվել է միզած քաղաքացին՝ 48 ամյա Ա.Հ.-ն: Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Կայքի տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ներկայացվել է մեղադրանք: