Հետևեք մեզ։

Քարակերտ գյուղում հրդեհ է բռնկվել

00:53, 29 հունիս 2024
Քարակերտ գյուղում հրդեհ է բռնկվել
Հունիսի 28-ին, ժամը 21։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 3 խմ կուտակած վառելափայտ։