Հետևեք մեզ։

«The New York Times»-ը կոչ է արել Բայդենին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց

10:49, 29 հունիս 2024
«The New York Times»-ը կոչ է արել Բայդենին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց

«ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարվի նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելուց»։  Այս մասին հոդված է հրապարակվել «The New York Times» թերթում։

 

Խմբագրության կողմից ստորագրված հոդվածում նշվում է, որ 2020 թվականի ընտրություններում հաղթած Բայդենի և երկիրը ներկայումս ղեկավարող անձի միջև կան լուրջ տարբերություններ։

 

«Ամենամեծ օգուտը, որը նա կարող է տալ հանրությանը այս պահին, նրա հայտարարությունն է, որ ինքը չի մասնակցելու այս տարվա ընտրություններին»,- ասվում էր։