Հինգ կանոն ինձ համար՝ ինչպես գեղեցիկ ու հետաքրքիր հագնվել. գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը.
«1.Եթե չգիտես` որ գունային համադրությունն է սազում, մինիմալիստական գույներ ընտրիր, օրինակ սևն ու սպիտակը գեղեցիկ են դիտվում բոլոր դեպքերում:
2.Կոշիկն ընտրելիս անպայման քայլվածքը հաշվի առեք, այսինքն՝ հարմարությունը, որևէ տեղ գնալիս ամենաշատը կոշիկների «մեջ եք» լինելու:
3. Բացվածքով զգեստը չպետք է լինի այնպիսին, որ դուք րոպեն մեկ ուղղեք, այն պետք է մնա էլեգանտ ու իր տեղում, նույնիսկ, երբ դուք թռթվռում ու պարում եք:
4. Կարճը լավ բան է, եթե ունես գեղեցիկ ու քեզ պինդ պահող ամուր ոտքեր..., եթե ոչ.....առհասարակ լուծումներ կարելի գտնել միշտ:
5. Փորը բաց կամ կարճ տոպերով հագուստն իստ իս ավելի #teenage - երիտասարդ տարիքին է բնորոշ, իսկ էլեգանտ հագուստը տարիք չի ճանաչում. միշտ ներկայանալի է ( անգամ ջինսերով կարելի է լինել ու մնալ էլեգանտ)
.... Իրականում կետերը շատ են, ու չափազանց անհատական. մարդու տրամադրությունն է, ի վերջո, նրա լավագույն հագուստը»: