Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը Մասուդ Փեզեշքիանն է։ IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի նախընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին։
Մինչ այժմ ամբողջ երկրում հաշվվել են 47 604 ընտրատեղամասերի քվեատուփերը, հայտարարել է Էսլամին։
Ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն իրանցի։
Մինչ այս պահը հաշվվաշ 19,069,713 ձայների արդյուքնով Փեզեշքիանը առաջատար է 8,302,577 ձայնով, Ջալիլին ունի 7,189,756 ձայն։
Մեկ այլ թեկնածու՝ Մոհամմադ Ղալիբաֆը ունի 2,676,512 ձայն, իսկ Մոսթաֆա Փուրմոհամմադին՝ 158,314 ձայն:
Իրանի ընտրական օրենսդրության համաձայն, երկու առաջատար թեկնածուների միջև երկրորդ փուլն անցկացվում է արդյունքների հրապարակումից հետո առաջին ուրբաթ օրը, եթե ոչ մեկը չի հավաքում ձայների առնվազն 50%-ը:
Ինչպես ավելի վաղ ծրագրել էր ՆԳՆ-ն, երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին, եթե թեկնածուներից ոչ մեկը չհաղթի ընտրությունների առաջին փուլում: