Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանն ու Սայիդ Ջալիլին ընտրություններում չեն կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։
Առայժմ հրապարակվել են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որով առաջատարը Մասուդ Փեզեշքիանն է
Ընդհանուր հաշվարկված ձայների թիվը հավասար է 19,069,713.
Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 8,302,577 ձայն, Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին՝ 7 189 756 ձայն.