Հետևեք մեզ։

Միջադեպ ԱԺ-ում․ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացնում, դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները

15:28, 20 ապրիլ 2023
Միջադեպ ԱԺ-ում․ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացնում, դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները

Կառավարության ծրագրի քննարկման ավարտին պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։ Ելույթով հանդես եկող Թագուհի Թովմասյանը մեջբերումներ արեց հակասելով Կառավարության ծրագրին։ Նա նշեց, որ նախ Հայաստանում քաղբանտարկյալ կա և դա Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն է, ինչ վերաբերում է ընտրություններ չկեղծելուն, Թագուհի Թովմասյանն ասաց, որ ՔՊ-ն անգամ իր վարչության ընտրություններն է կեղծել։

 

Նա նշեց, որ բարոյականությունից խոսող իշխանության ԱԺ նախագահը թքում է քաղաքացու երեսին, և այլևս անհանդուրժելի է լսել խոսքերը՝ Արցախը փաստացի  ճանաչելով Ադրբեջանի կազմում․ «120 000 արցախցիներին միայնակ թողնելն ամենամեծ անխղճությունն է ու անբարոյականությունը»։

 

Թագուհի Թովմասյանը շարունակում էր իր ելույթը, ընդհատելով Ալեն Սիմոնյանն ասաց, որ նրա ելույթի ժամանակն ավարտվել է, ինչին ի պատասխան Թովմասյանն ասաց․ «Ժամանակն ավարտվել է, բայց ես չեմ իջնելու ամբիոնից, ես քաղաքական ակցիա եմ իրականացնում։ Եվ եթե կան գործընկերներ, ովքեր համակարծիք են իմ դիտարկումների հետ, կարող են միանալ»։

 

Ալեն Սիմոնյանը նախ հրահանգեց, որ անջատեն Թագուհի Թովմասյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, որ հեռացնեն Թագուհի Թովմասյանին և նիստի ընդմիջում հայտարարեց։

 

Թագուհի Թովմասյանին միացան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, նիստի հեռարձակումն անջատվեց։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

Հետևեք Hayastan.news-ի տեկեգրամյան ալիքին՝ այստեղ։