ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում նկատվել են հայկական մուֆլոններ:
Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Vulnerable A2cde կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով՝ ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։
Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան