Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն չի անցել երկրորդ փուլ, իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել պահպանողական ճամբարի մեկ այլ թեկնածուի՝ Սայիդ Ջալիլիի օգտին:
«Պետք է նաև շեշտեմ, որ ճանապարհը դեռ ավարտված չէ։ Թեև ես հարգում եմ Փեզեշքիանին, սակայն մտահոգության պատճառով, որ առաջացնում են նրա շրջապատի որոշ անդամներ, մենք բոլորս պետք է փորձենք 14-րդ կառավարության ղեկավար ընտրել Ջալիլիին՝ հեղափոխական շարժման թեկնածուին»,- ասել է Ղալիբաֆը։
Ելուրթի վերջում նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր համախոհներին՝ ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։