«Հայրական հորդորը, բնականաբար ժամանակով չի սահմանափակվում։ Այն պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նրա խոսքով` մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին և այս իմաստով մեծ աշխատանք ունենք կատարելու, վտանգաշատ խնդիրները կարող ենք հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով: