Հետևեք մեզ։

«Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

18:56, 29 հունիս 2024
«Kawasaki» մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

Երևանում` ժամը 12:50-ի սահմաններում, «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու շրջվել։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ` բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքնեներին, բժիշկներն էլ նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորները  մի քանի մետր շպրտվել են և նրանց փրկել է սաղավարտը: