Հետևեք մեզ։

Երկրի անվտանգությունն ապահովում են իշխանությունը և Զինված ուժերը, դիրքը, բունկերը, սահմանային սյունը որևէ բան չեն անում․ Մովսես Հակոբյան․ 168.am

21:15, 29 հունիս 2024
Երկրի անվտանգությունն ապահովում են իշխանությունը և Զինված ուժերը, դիրքը, բունկերը, սահմանային սյունը որևէ բան չեն անում․ Մովսես Հակոբյան․ 168.am

Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Երկրի անվտանգությունն ապահովում է երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։

Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշել է Մովսես Հակոբյանը։

Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։