Հետևեք մեզ։

Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել է ավտոմեքենա (լուսանկարներ)․ shamshyan.com

21:48, 29 հունիս 2024
Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է. վնասվել է ավտոմեքենա (լուսանկարներ)․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 29-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են: