«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա հոլում» տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։
Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։
Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։ Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը։
Մկրտության արարողությունը իրականացրել է Արթիկի թեմի հոգևորականներից Տեր Եղիշե քահանան, ով չի մասնակցել Երևանում տեղի ունեցող Սրբազան պայքարին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։