Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում Մուրատ Յակինի գլխավորած թիմը Բեռլինում 2:0 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը։ Հարձակվող Ռուբեն Վարգասը 46-րդ րոպեին կրկնապատկել է հաշիվը։
Այսպիսով, Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։ Իտալացիներն իրենց հերթին դուրս մնացին մրցաշարից։